ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Պետականության հիմքը

Պետականության հիմքը
18.03.2023 | 21:48

Պետականության պահպանման ու ամրապնդման հարցում, անշուշտ, բոլորն ունեն անելիք։ Բայց կա երկու կոչում (հենց կոչում), որոնք կրող անձինք պետականության հիմքն են ապահովում։ Դրանք գեներալներն ու դատավորներն են։ Վարչապետ, նախարար և այլն, դրանք բոլորն անցողիկ բաներ են, վարձու աշխատողներ, եթե կան այն երկուսը: Միաժամանակ, սակայն, իրենց արժեքը, կոչումն ու գործառույթը չգիտակցող գեներալներն ու դատավորները պետականության համար հիմնական վտանգն են։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 7025

Մեկնաբանություններ